Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ՝ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ

Հոկտեմբեր 20,2011 00:00

\"\"Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Արեւորդի» փառատոնի փակման պաշտոնական արարողությունը: «Արեւորդին» Հայաստանը արդեն երրորդ անգամ դարձրեց բնապահպանական խնդիրների քննարկման լայն հարթակ՝ բնապահպանության խնդիրներով հետաքրքրված անհատներին ու կազմակերպություններին հնարավորություն ընձեռելով ոչ միայն գաղափարներ ու փորձ փոխանակել, այլեւ՝ միմյանց հետ համագործակցության նոր եզրեր գտնել: «Արեւորդին» մեծապես կայացավ իր գլխավոր գործընկեր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աջակցությամբ: «Եկեք մի պահ մտածենք, թե ինչ ենք մենք թողնում մեր երեխաներին. մեր իսկ միջամտության արդյունքում, մեր ձեռքերով ոչնչացող վայրի բնությունը: Մեր առողջությունը, հետագա սերունդների առողջությունը վտանգված է ջրի եւ մթնոլորտի աղտոտվածության պատճառով: Մենք պետք է հասկանանք եւ ներդնենք մեր երեխաների մեջ այն մտածողությունը, որ մարդը բնության տերը չէ, այլ լոկ մի մասնիկն է բնության, որը մեծահոգաբար իրեն կյանք է պարգեւել: Փառատոնը, էկոակումբները, բնապահպանական ֆիլմերը, երթերը պատկերավոր միջոցներ են հանդիսանում, որպեսզի այս պատգամները հասնեն իրենց նշանակետին. մեծ ու փոքր հասկանան, գիտակցեն բնապահպանական խնդիրների լրջությունը եւ առնվազն հետ կանգնեն բնությանը վնաս պատճառող գործողություններից»,- ասաց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ռալֆ Յիրիկյանը «Բնապահպանական ֆիլմեր» եւ «Վայրի բնություն» մրցութային ծրագրերի հաղթողներին հանձնեց հատուկ մրցանակներ՝ 500-ական ԱՄՆ դոլար: Բացի այդ՝ «Մանկապատանեկան ֆիլմեր» ծրագրի հաղթողը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից ստացավ 1000 ԱՄՆ դոլար արժողությամբ տեսախցիկ: Փառատոնի փակման ֆիլմը օսկարակիր «Ծովախորշն» էր, որի հեղինակը հայտնի վավերագիր Լուի Սիոհոյսն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել