Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՊՂԾՈՒՄ Է

Հոկտեմբեր 20,2011 00:00

«Ժառանգություն» խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը շատ խիստ վիրավորված է: Նրա դստեր աշխատավայրում ղեկավարներն արդեն հորդորել են, որ գալիք ընտրություններում թե՛ աղջիկը, թե՛ նրա ծնողներն իրենց ձայնը պետք է տան գործող իշխանություններին. «Գիտեն էլ, թե ում աղջիկն է, ասել են՝ իշխանությանն եք, չէ՞, պաշտպանում, գիտեք, չէ՞, ում եք տալու ձեր ձայնը: Անկեղծ ասած՝ շատ վիրավորված եմ»:
Որպես մեր երկրում մարդու իրավունքների առաջին պաշտպան՝ Լ. Ալավերդյանը, խոսելով ընտրական իրավունքներից, ասաց. «Ես հանդիպել եմ շատ բիրտ, կոպիտ եւ կիրթ ազգին անհարիր ընտրախախտումների: Ես գտնում եմ, որ իշխանությունը զավթել է իշխանությունը. եթե սա չկանխենք, ուրեմն մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերների առջեւ»: Տիկին Ալավերդյանի գնահատմամբ՝ մարդու իրավունքների ամենակոպիտ խախտում է համարվում զենքի կիրառումը: Ըստ նրա, այդ զենքը կիրառվել է իշխանության ներկայացուցիչների կողմից, իսկ եթե հակառակը լիներ, ապա շատ շուտ կբացահայտվեր՝ թե ովքեր են եղել կրակողները:
ԱԺ պատգամավորը նաեւ անընդունելի է համարում կուսակցական բարեգործությունները. դա հասարակության գիտակցության պղծում է. «Պետք են լուրջ քննարկումներ՝ հասկանալու, թե ինչ է նշանակում բարեգործության անվան տակ ընտրակաշառք բաժանելը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել