Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՊԱՆԵԼ ԵՆ ԵՎ ԿՊԱՇՏՊԱՆԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Հոկտեմբեր 20,2011 00:00

«7օր»–ի հետ զրույցում Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավար, Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանն ասել է. «Եթե ԲՀԿ–ն հայտարարել է, որ միայնակ է գնալու ընտրությունների, դա դեռ չի նշանակում, որ ինքն ուզում է կոալիցիայից գնալ։ Կոալիցիոն նախորդ համաձայնագրում պայմանավորվածություն կար, որ ընտրությունների ընթացքում նրանք ընդհանուր մոտեցումներով պետք է հանդես գան։ Չեմ կարծում, որ եթե կուսակցություններից յուրաքանչյուրը ինքնուրույն գնա ընտրությունների, լուրջ վերանայումների անհրաժեշտություն առաջանա։ Հետո ՀՀԿ–ն բավականին ուժեղ դիրքերում է, որպեսզի ինչ–որ կոալիցիայի ձեւավորման անհրաժեշտություն առաջանա»: Պարոն Հարությունյանն ասել է նաեւ. «Մենք դեռեւս ՀՀԿ–ի հետ 1997թ. համագործակցում ենք, պաշտպանել ենք նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, եւ այդ համագործակցությունն այսօր էլ կա, եւ չեմ կարծում, որ առաջիկա ընտրարշավի ընթացքում այն սպառվի։ Բնական է, որ ինչ–որ դրսեւորումներ կլինեն։ Նման առաջարկի դեպքում մենք կքննարկենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել