Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԷՑ-Ը ԲՈՂՈՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

Հոկտեմբեր 20,2011 00:00

ՊԵԿ-ի քննչական վարչության աշխատակիցների կողմից խուզարկությունների կապակցությամբ ՀԷՑ-ը բողոք է ներկայացրել ՊԵԿ-ի վերաքննիչ հանձնաժողով։ «Լինելով խոշորագույն հարկ վճարող, աշխատատեղեր ապահովող եւ արտասահմանյան ներդրումներ կատարող ընկերություններից մեկը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը ակնկալում է, որ քննության ընթացքում կպահպանվեն ընթացակարգային բոլոր նորմերը եւ իրավիճակին օբյեկտիվ լուծում կտրվի։ Ընկերությունը իր առաջնահերթ խնդիրներից է համարում բաց եւ թափանցիկ գործունեության ծավալումը եւ երկար ժամանակ աջակցում է կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաեւ հաստատում է քննությանը ամեն կերպ աջակցելու իր պատրաստակամությունը։ Հանրապետության սպառողներին բնականոն էլեկտրաէներգիայի մատակարարման եւ Հայաստանի էներգահամակարգի ֆունկցիոնալությանը չարդարացված վնաս պատճառելը կանխելու համար, ՀԷՑ-ը կոչ է անում ՊԵԿ-ին քննության ընթացքում առավելագույն ուշադրություն դրսեւորել»,- ասված է հաղորդագրությունում։
Ըստ հաղորդագրության՝ խուզարկության ժամանակ առգրավվել են այնպիսի փաստաթղթեր, որոնք կարեւոր են ընկերության բնականոն աշխատանքի համար։ Այս հանգամանքը կարող է բացասաբար ազդել ՀԷՑ-ի ձմեռային սեզոնի պատրաստությունների եւ սարքավորումների բնականոն աշխատանքի վրա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել