Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈԱԼԻՑԻԱՅԻՑ ԲՀԿ-Ի ԴՈՒՐՍ ԳԱԼԸ ՌԱՑԻՈՆԱԼ ՉԷ

Հոկտեմբեր 20,2011 00:00

«Չեմ կարծում, թե կոալիցիայից դուրս գալը կմեծացնի ՀՀԿ նկատմամբ հաղթանակի ԲՀԿ-ի շանսերն առաջիկա խորհրդարանական ընտրություններում»,- «Արմինֆո»-ի հաղորդմամբ, երեկ այդպիսի կարծիք է հայտնել «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «ԲՀԿ-ն պարզապես չունի նման ռեսուրսներ, որոնք նրան թույլ տան, դուրս գալով կոալիցիայից, ձեռք բերել 30 տեղ նոր գումարման խորհրդարանում: ԲՀԿ եւ կոալիցիայի գծով նրա գործընկերների միջեւ տարաձայնությունների շուրջ ողջ աղմուկը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի արդյունք է, որում նա ընդամենը չէր բացառել իր վերադարձը մեծ քաղաքականություն: Նա բնավ չէր խոսել խորհրդարանական, առավել եւս՝ նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին»,- նշել է քաղաքագետը: «Կոալիցիայից ԲՀԿ դուրս գալը ես ռացիոնալ չեմ համարում, քանի որ այդ դեպքում այն կկորցնի որոշակի լծակներ, որոնք նրան թույլ են տալիս ինչ-որ կերպ ազդել իրավիճակի վրա, իսկ այլ ռեսուրսներ ԲՀԿ-ն չունի»,- ամփոփել է քաղաքագետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել