NEW
Ռոտերդամում շարունակվող կանանց սիրողական բռնցքամարտի Եվրոպայի 8-րդ առաջնությունում պայքարի մեջ մնացած մարզուհիներն այսօր հանգստանում են: Նրանց մեջ է նաեւ մեր հանրապետության ներկայացուցիչ 64 կգ քաշային Արմինե Սինաբյանը: Նա երեկ քառորդ եզրափակչում միավորներով պարտության մատնեց բուլղարուհի Մարգարիտա Շանեւային՝ իր համար ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Հիշեցնենք, որ մեր երկրի մյուս երեք ներկայացուցիչներն առաջին իսկ գոտեմարտում պարտություն էին կրել: