NEW
Արմավիրի մարզպետարանից տեղեկացանք, որ գրեթե ամփոփվել են մարզի՝ Արմավիրի, Վաղարշապատի եւ Բաղրամյանի սոցիալական ծառայության տարածքային գրասենյակներում իրականացվող անապահովության գնահատման համակարգում ընտանիքների փաստագրման աշխատանքները:
Ըստ գրեթե ավարտված ամփոփման, 2011 թվականի սեպտեմբերին հաշվառվել է 6087 ընտանիք, ինչը 197-ով պակաս է 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ:
Մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Ծաղկանուշ Գրիգորյանի խոսքով, կան որոշ խնդիրներ՝ հասցեների ու բացակա անձանցով պայմանավորված, սակայն ամեն ինչ կարվի, որ աշխատանքը չտուժի: