Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐՈՒԺԱՆԻ ՄՈՒՍԱՆ

Հոկտեմբեր 19,2011 00:00

\"\"Վերջերս հրատարակվել է Մերուժանի «Ստեղներ» բանաստեղծությունների ժողովածուն: Այն ամփոփում է գրողի քնարական, հայրենասիրական ու քաղաքացիական շնչով  գրված այն բանաստեղծությունները, որոնք դուրս են մնացել նախորդ 6 պրակներից: «Առավոտի» դիտարկմանը, թե ընթերցողի մոտ տպավորված են գրողի հատկապես սիրային բանաստեղծությունները, Մերուժանն ասաց. «Իմ բարոյական ընդգրկումներում սիրո աշխարհը անընդգրկելի է: Համոզված եմ, որ ցանկացած արվեստագետի ներաշխարհում սերն է ստեղծագործության արարման խթանը»: Հետաքրքրությանը՝ ճի՞շտ է, արդյոք, տարածված այն լուրը, թե բոլոր գրքերի կազմին պատկերված կինը՝ տնտեսագիտության թեկնածու Կարինե Կիրակոսյանը, գրողի մուսան է եւ հովանավորը, մեր զրուցակիցը նախ նշելով, որ դա այդպես է, հայտնեց հետեւյալը. «Տիկին Կիրակոսյանի նկատմամբ տածում եմ համակրանք: Նախապես նպատակս է եղել նրան ընծայաբերել ստեղծագործություններիս զգալի մասը, եւ հետայսու նույնպես նպատակ ունեմ նրա դիմանկարը «դրոշմել» իմ ապագա ստեղծագործությունների շապիկներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել