ժ.11.35
Հոկտեմբերի 18-ին`ժամը 09.26-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզում`ՀԱԷԿ-ի մոտակայքով հոսող Հրազդանի ներքին ջրանցքում տղամարդու դիակ կա:
Փրկարարները ջրանցքից դուրս են բերել եւ ոստիկանության աշխատակիցներին հանձնել Երեւանի Օհանով փողոցի թիվ 30 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ, 62-ամյա Ռուբեն Հովհաննեսի Եղիազարյանի դին: