Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍՕՐՎԱ ԽՈՇՈՐ ԱՎՏՈՎԹԱՐԸ

Հոկտեմբեր 19,2011 00:00

ժ.11.32

Հոկտեմբերի 19-ին`ժամը 00.38-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 21-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար:
Դեռեւս չպարզված հանգամանքներում իրար են բախվել «ՈՒԱԶ» մակնիշի 35 ԼՍ 972 պետհամարանիշի, «ՎԱԶ-2106» մակնիշի  24 ՏԼ 232 պետհամարանիշի եւ «ԳԱԶ-24» մակնիշի 67 ԼԼ 042 պետհամարանիշի  ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ,1979 թվականին ծնված Մ.Օհանյանը եւ ուղեւորներ`1966 թվականին ծնված Կարեն Բադալյանը, 1989 թվականին ծնված Արկադի եւ 1986 թվականին ծնված Արա Թադեւոսյանները տեղում մահացել են, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ,1985 թվականին ծնված Մ. Զարոյանը, ուղեւորներ` 1990 թվականին ծնված Սամվել Ենուկյանը, 1985 թվականին ծնված Դավիթ Գասպարյանը եւ 1984 թվականին ծնված Սարգիս Պողոսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունիի հիվանդանոց, որտեղ Սարգիս Պողոսյանը մահացել է:  «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդ,1988 թվականին ծնված Ոսկան Բադալյանը ստացել է թեթեւ մարմնական վնասվածքներ եւ հրաժարվել շտապօգնության բժիշկների օգնությունից:
   Մ. Զարոյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Սամվել Ենուկյանինը եւ Դավիթ Գասպարյանինը` բավարար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել