Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՌՆԱԲԱՐԵԼ Է ԾԵՐ ՈՒ ՄԻԱՅՆԱԿ ԿՆՈՋԸ

Հոկտեմբեր 19,2011 00:00

\"\"
Տուժածի տունը՝ Կողբ գյուղում:

«Առավոտի» տեղեկություններով, ՀՀ ոստիկանության Նոյեմբերյանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 138-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով: Մեզ հայտնի դարձավ, որ նշված քրգործը հարուցվել է Լոռու մարզի Լեջան գյուղի բնակիչ, Տավուշի մարզի Կողբ գյուղում վարձակալական հիմունքներով բնակություն հաստատած, 1985թ. ծնված Արմեն Սարուխանյանի նկատմամբ:
Հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը, ժամը 1-ի սահմաններում, նա մտել է Կողբ գյուղի բնակիչ, 1928թ. ծնված Ա. Ա.-ի տուն եւ նրա նկատմամբ բռնություն կիրառելով՝ բռնաբարել է ծեր կնոջը:
Արմեն Սարուխանյանը մի անգամ արդեն՝ 2009 թվականին, 3 տարի 15 օր ժամկետով ազատազրկման է դատապարտվել սեռական ոտնձգության փորձ կատարելու մեղադրանքով, սակայն այս տարվա մայիսին համաներմամբ ազատ է արձակվել: Առաջին անգամ դատապարտվելիս Սարուխանյանը պայմանագրային զինծառայող է եղել, եւ նրա նկատմամբ քրգործն այն ժամանակ հարուցվել է ՔՕ 34-138-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Երիտասարդն այժմ գտնվում է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ձերբակալվածների պահման վայրում:
83-ամյա կինը ամուսնացած է, ունի երեխաներ: Արմեն Սարուխանյանը Կողբ գյուղում ծեր կնոջ հարեւանն է եղել, բնակվել է մենակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել