Երեկ Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշմամբ՝ ի գիտություն է ընդունվել ՀՀՇ կուսակցության վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանի՝ հոկտեմբերի 12-ին ներկայացրած իրազեկումը՝ հոկտեմբերի 28-ին ժամը 16.00-23.00-ը Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ: Ի գիտություն է ընդունվել նաեւ հանրահավաքից հետո ընդդիմության կողմից անցկացվելիք երթի վերաբերյալ իրազեկումը: