Հայաստանի առաջատար բջջային օպերատորը՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից կազմակերպված՝ հայ ֆերմերների համաժողով «Հայագրոֆորումի» գործընկերն է: Մյուս գործընկերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է: Այդ միջոցառման շրջանակներում նախօրեին Երեւանի Հյուսիսային պողոտայում տոնական միջոցառումներ տեղի ունեցան, կազմակերպվել էր նաեւ գյուղատնտեսական ապրանքների ցուցահանդես: «Հայագրոֆորումի» եռօրյա աշխատանքները նվիրված էին ոլորտում առկա խնդիրների քննարկմանը, դրանք լուծելու ուղիներին ու զարգացման հեռանկարներին: Ոլորտում առաջին անգամ կազմակերպվող համահայկական համաժողովը կարեւոր հարթակ էր փորձի փոխանակման ու փոխշահավետ համագործակցության ուղիներ փնտրելու տեսանկյունից: