Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Օթարյանն էլ ինքնաբացարկ հայտնեց

Հոկտեմբեր 18,2011 00:00

NEW

Այսօր Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Իջեւանի քաղաքապետի տեղակալ, անկուսակցական Կարեն Օթարյանը, ով մինչ օրս մտադիր էր մասնակցել նոյեմբերի 12-ին Իջեւանի քաղաքապետի հերթական ընտրությանը:
Ի սկզբանե էլ ոչ ոք չէր հավատում, որ Օթարյանը մինչեւ վերջ պայքարելու է: Հոկտեմբերի 17-ին ինքնաբացարկի  դիմում էր գրել Իջեւանի քաղաքապետի թեկնածու Արծրունի Ղալումյանը: Նա հանրապետական է, այդ կուսակցության Իջեւանի քաղաքային կառույցի ղեկավարը եւ Հանրապետական կուսակցության մարզային կառույցի ղեկավար, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի խնամին:
Այսպիսով, նոյեմբերի 13-ին կայանալիք  Իջեւանի քաղաքապետի ընտրություններում մնացել է  երկու թեկնածու` ԲՀԿ անդամ, Իջեւանի ավագանու անդամ Վարդան Ղալումյանը, ով հանրապետական Արծրունի Ղալումյանի ազգականն է եւ Իջեւանի քաղաքապետ, այս տարվա գարնանը հանրապետական դարձած Վարուժան Ներսիսյանը:
                                                                                                        

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31