Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցի՝ Նոյեմբերյանում

Հոկտեմբեր 18,2011 00:00

NEW

Կիրակի՝ հոկտեմբերի 16-ին Նոյեմբերյան քաղաքում օծվեց Սուրբ Աննա եկեղեցին: Եկեղեցու օծումը կատարեցին Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդական տեղապահ տեր Թորգոմ վարդապետ Տոնիկյանը, Նոյեմբերյանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ տեր Հրայր քահանա Բեջանյանը:
Եկեղեցին կառուցել է  Վոլգոգրադում բնակվող նոյեմբերյանցի գործարար Սեդրակ Մամյանը` ի հիշատակ ավտովթարից զոհված իր  դստեր` Սուսաննայի: Սուրբ Աննան Նոյեմբերյանի քաղաքային գերեզմանատան հարեւանությամբ է, այն կառուցել  են ոսկեվանցի վարպետ-շինարարները: Եկեղեցու օծումից հետո հարեւանությամբ բացվել էր մատաղի սեղան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել