Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորի ինքնասպանության պատճառը անձնական եւ ընտանեկան խնդիրնե՞րն են

Հոկտեմբեր 18,2011 00:00

NEW

Իջեւանի զորամասում հոկտեմբերի 13-ին, ժամը 15-ի սահմաններում, զոհվել էր ժամկետային զինծառայող, 21-ամյա շարքային Արամ Աշոտի Մելքոնյանը: Արամ Մելքոնյանը Երեւանի բնակիչ էր, զորակոչվել էր այս տարվա գարնանը՝ Նոր Նորքի զինկոմիսարիատից:
Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ զինվորը զոհվել է ոչ թե զենքի հետ անզգույշ վարվելու, այլ անձնական եւ ընտանեկան խնդիրների պատճառով: Նա զենքը մաքրելուց հետո առանձնացել է եւ իր կրծքավանդակի շրջանում կրակել: Արամը մահացել է հիվանդանոց տանելու ճանապարհին: Նա դեպքից քիչ առաջ հեռախոսազրույց է ունեցել սիրած աղջկա հետ եւ իմացել, որ աղջիկը ամուսնանում է: Մեր ունեցած տվյալով, Արամը մոր հետ վերջին հեռախոսազրույցում ծնողին հորդորել է համարել, որ նա որդի չունի եւ պատվիրել է լավ պահել քրոջը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել