Լրահոս
Օրվա լրահոսը

38 միլիոն պարտք եւ հույսեր, հույսեր

Հոկտեմբեր 18,2011 00:00

NEW

«Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ պարտքը ներկայումս  38 միլիոն դրամ է: Սրա մեծ մասը ստացած դեղորայքի դիմաց գումարներն են:
Բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Գյոզալյանն ասաց, որ արդեն մարզպետարան է ներկայացրել 197 աշխատողներից 22-ի կրճատման առաջարկ: Կրճատումն անհրաժեշտություն է, քանի որ Նոյեմբերյանի հիվանդանոցի եւ պոլիկլինիկայի միավորումից հետո աշխատանքի ծավալը նվազել է, բժշկական կենտրոնը հիմնականում սպասարկում է Նոյեմբերյան քաղաքի եւ Դովեղ գյուղի` ընդհանուր առմամբ 6 հազար բնակչի:
Աշոտ Գյոզալյանը ասաց նաեւ, որ հիվանդանոցի նախկին հաշվապահը ֆինանսական սխալներ է թույլ տվել եւ հարկ է բուժհիմնարկի պարտքերից հանել շուրջ 7 միլիոն դրամ:
«Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում» հույս ունեն, որ առողջապահության նախարարությունը 12 միլիոն դրամ լրավճար կհատկացնի իրենց: Այսկերպ տարեվերջին բժշկական կենտրոնի պարտքը կնվազի մինչեւ 20 միլիոն դրամ:
Տնօրենը հույս ունի 2012 թվականի ընթացքում պարտքերն ամբողջությամբ մարել: Այսօր այստեղ աշխատավարձերը երբեմն ուշանում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել