NEW
ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, հոկտեմբերի 17-ին`ժամը 11.30-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հովսեփ Էմինի փողոցի թիվ 2/1 շենքի 29-րդ բնակարանի բնակչի ինքնազգացողությունը վատացել է, որի հետեւանքով ընկել է բնակարանում եւ չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել:
Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը: Հյուրասենյակի հատակին անօգնական վիճակում հայտնաբերվել է 72-ամյա Իզոլդա Սաղոյանը, որին պարամեդիկները ցուցաբերել են առաջին բուժօգնություն: