NEW
ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից երեկ «Առավոտին» տեղեկացրին, որ ՀՀ զինվորական դատախազության, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ՊՆ իրավապահ մարմինների համատեղ օպերատիվ աշխատանքների արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության կասկածանքով, քաղաքացուց 2000 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելիս, հոկտեմբերի 17-ին ձերբակալվել է ՀՀ ՊՆ Երեւանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքի պետ, բժշկական ծառայության մայոր Վաղինակ Հովհաննիսյանը:
Կատարվում է նախաքննություն: