Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ. ԿԳՆ-Ն՝ ԸՆԴԴԵՄ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ

Հոկտեմբեր 18,2011 00:00

Երեկ «Փյունիկ» ՖԱ խաղադաշտում կայացան ֆուտբոլի ՀՀ վարչապետի գավաթի երրորդ խաղարկության կիսաեզրափակիչ հանդիպումները, որոնց արդյունքներով որոշվեցին, թե գերատեսչական որ մարմինների թիմերը կպայքարեն պատվավոր մրցանակի համար:
Առաջին խաղում միմյանց դեմ ելան նախորդ մրցաշարի եզրափակչի մասնակիցներ՝ ՀՀ պաշտպանության նախարարության եւ ՀՀ դատախազական համակարգի աշխատակիցները: Ինչպես ցույց տվեց հանդիպման ընթացքը, իրավապահները չէին մոռացել անցած տարի կրած 0:4 խոշոր հաշվով պարտությունը եւ այս անգամ խաղին ներկայացել էին ռեւանշի հասնելու վճռականությամբ: Ու դա նրանց հաջողվեց: Առաջին խաղակեսում խփած գոլը միակը եւ վճռորոշը եղավ, ինչի հետեւանքով նախորդ երկու խաղարկությունների հաղթող ՊՆ թիմն այս անգամ հարկադրված է լինելու պայքարել մրցանակային երրորդ տեղի համար միայն:
Կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումում ԿԳՆ թիմը նույնպես նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը:
Այսպիսով, անհաջողության մատնված թիմերը կպայքարեն 3-րդ տեղի համար, իսկ գլխավոր մրցանակը հոկտեմբերի 24-ին, ժամը 17.30-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կվիճարկեն կրթության եւ գիտության նախարարությունն ու ՀՀ դատախազությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել