«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը՝ Beeline) աջակցեց Երեւանի Ավետ Գաբրիելյանի անվան երաժշտական դպրոցի բարեկարգմանը: Բարեգործական ծրագիրն ուղղված էր դպրոցի եւ նրա հարակից տարածքի բարեկարգմանը, ինչպես նաեւ դասարանների վերանորոգմանը եւ նոր ուսումնական ծրագրերի կազմակերպմանը: «Ավետ Գաբրիելյանի անվան երաժշտական դպրոցի ներդրումն արվեստի զարգացման բնագավառում՝ թույլ է տալիս հավատալ, որ մեր օժանդակությունն արդյունավետ ազդեցություն կունենա մեր երկրի երիտասարդ երաժիշտների դաստիարակության վրա: Հայ դպրոցի կատարողական արվեստի պատիվն ու ճանաչումն ամբողջ աշխարհում պարտավորեցնում է մեզ շարունակական դարձնել այս բարի ավանդույթը՝ ի շահ մեր երկրի, մեր երեխաների եւ մեր ապագայի»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: «Այսօր մշակութային օջախները բավականին խնդիրներ ունեն եւ ուշադրության մեծ կարիք: Յուրաքանչյուր աշակերտի հաճելի կլինի սովորել բարեկեցիկ պայմաններում, որոնք այսօր հիմնականում բացակայում են»,- ասաց երաժշտական դպրոցի տնօրեն Գոհար Տոնոյանը՝ երախտագիտություն հայտնելով ընկերությանը: Ա. Գաբրիելյանի անվան երաժշտական դպրոցը հիմնվել է 1971թ.-ին: Դպրոցի աշակերտները մշտապես մասնակցում են տարածաշրջանային եւ միջազգային տարբեր մրցույթների` զբաղեցնելով մրցութային տեղեր: Այս տարի դպրոցի սան Անդրանիկ Գեւորգյանը դարձավ «Մոսկվան դիմավորում է ընկերներին» մրցույթի դափնեկիր: