Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՐԱԿՎԱԾ» 1 ՊԱՐԿՈՒՃ

Հոկտեմբեր 18,2011 00:00

Կիրակի օրը՝ հոկտեմբերի 16-ին, ժամը 13.15-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սեւան-Երեւան մայրուղուց դեպի Գետամեջ գյուղ տանող ճանապարհին կայանված «BMW X-5» մակնիշի ավտոմեքենայում դիակ կա:
ՀՀ ոստիկանության տեղեկացմամբ, դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը նշված ավտոմեքենայում, վարորդի նստելատեղին, հայտնաբերել է «Արայ» ընկերության սեփականատեր, 31-ամյա Արմեն Պետրոսյանի դիակը` քունքի մասում հրազենային վնասվածքի հետքով, աջ ձեռքին` «ՏՏ» ատրճանակ` պահունակում 6 փամփուշտով:
Ավտոմեքենայի աջ նստելատեղին դրված սեւ կաշվե պայուսակում հայտնաբերվել է «Բրաունինգ» ատրճանակ` 53 փամփուշտով, իսկ մեքենայի սրահում` «ՏՏ» ատրճանակի կրակված 1 պարկուճ:
Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել