Երեւան-Գավառ-Երեւան երթուղու միակ ուղեւորափոխադրող «Գավառտրանս» ընկերությունը չնայած գիծը սպասարկելու մրցույթը շահել է երթուղու ուղետոմսի 500 դրամ արժեքով, սակայն սպասարկել է 1000 դրամով: Ուղեւորներից 500 դրամ ավելի գանձելու համար ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարչական վարույթ էր հարուցել: Երեկ ՏՄՊՊՀ-ն հրապարակեց վարչական վարույթի արդյունքները: Ըստ հանձնաժողովի՝ գերիշխող դիրքի չարաշահման համար «Գավառտրանսը» տուգանվեց 10 միլիոն դրամով: Հանձնաժողովը գտել է, որ իր այդ քայլով «Գավառ տրանսը» խոչընդոտել է այլ ուղեւորափոխադրողների մուտքը՝ շուկա: Հանձնաժողովի դիտարկմամբ, «Գավառտրանսն» ունի գերիշխող դիրք, քանի որ այն հանդիսանում է Գավառը եւ հարակից գյուղերը սպասարկող միակ երթուղին. «Իր վարքագծով նա խոչընդոտել է առավել բարեխիղճ ընկերությունների մուտքը նշված շուկա, քանի որ մրցութային փաթեթում առաջարկել է անհամեմատ ցածր գին, ինչն էլ մրցույթը շահելու հիմնական պատճառներից մեկն է հանդիսացել»: