Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՑ 1-Ը ՄԱՀԱՑԵԼ Է

Հոկտեմբեր 18,2011 00:00

Հոկտեմբերի 16-ին, ժամը 20:00-ի սահմաններում, Երեւան-Սեւան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտոպատահարից տուժել են զինված ուժերի ժամկետային 3 զինծառայողներ: Նրանցից Էդմոն Ալեքսանյանը հիվանդանոցում մահացել է:
Պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ըստ «Panorama.am»-ի, ցավակցելով ավտոպատահարի հետեւանքով մահացած զինվորի հարազատներին, ասել է. «Դեպքի կապակցությամբ կարող եմ նշել, որ ավտոպատահարից տուժած զինծառայողները կիրակի օրվա համար ունեին կարճատեւ արձակման թույլտվություն, սակայն նրանք իրավունք չունեին դուրս գալ Երեւանի կայազորի տարածքից: Որպես կանոն, զինվորները կարճատեւ արձակումից առաջ համապատասխան հրահանգավորում են ստանում իրենց ստորաբաժանման ղեկավարության կողմից: Տվյալ դեպքում այդ զինվորները, հետեւելով իրենց ազգականների հորդորներին, իրենց ազգականի ավտոմեքենայով դուրս են եկել Երեւանի կայազորի տարածքից եւ ուղղություն վերցրել դեպի Սեւան, որտեղից այդ նույն մեքենայով վերադառնալիս տեղի է ունեցել ավտոպատահարը: Տվյալ դեպքում ավտոճանապարհային այս պատահարը չէր լինի, եթե զինծառայողների հարազատները նրանց չմղեին ոչ օրինական գործողությունների»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել