Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՏԵՍԱԿԵՏԸ

Հոկտեմբեր 18,2011 00:00

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը բարձրաձայնել է իր տեսակետը Հայոց ցեղասպանության մասին: News.am-ի հաղորդմամբ, երեկ լրագրողները դեսպանին հիշեցրել են, որ նախորդ դեսպանները ներքին խնդիրներ են ունեցել, քանի որ մասամբ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, սակայն բարձրաձայն չեն կարողացել արտահայտվել: Ի պատասխան՝ Հեֆերնը նկատել է, որ հպարտ է Հայաստանում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին ներկայացնելու համար: Այնուհետ դեսպանը նկատել է, որ ապրիլի 24-ի իր հայտարարության մեջ Օբաման հստակ ներկայացրել է իր դիրքորոշումը, եւ ինքն աջակցում է այդ հայտարարությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել