Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՐՁԱՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Հոկտեմբեր 18,2011 00:00

Երեկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վիգեն Սարգսյանն ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից եւ նախագահի մեկ այլ հրամանագրով նշանակվել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար: Սերժ Սարգսյանը հրավիրած խորհրդակցության ժամանակ աշխատակազմին ներկայացրել է նոր ղեկավարին եւ մաղթել հաջողություններ՝ վստահություն հայտնելով, որ Վիգեն Սարգսյանը կկարողանա հաջողությամբ իրականացնել իր առջեւ դրված խնդիրները եւ առավելագույնս արդյունավետ կազմակերպել աշխատակազմի գործունեությունը:
Հիշեցնենք, որ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը թափուր էր մնացել Կարեն Կարապետյանի՝ այդ պաշտոնից հեռանալուց հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել