Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՍՏԱՏՈՒՆ ՔԱՅԼԵՐՈՎ ԳՆՈՒՄ Է ԴԵՊԻ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբեր 18,2011 00:00

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Հայաստանը կարող է հպարտանալ 20 տարվա՝ դժվարությամբ, մրցակցության եւ հետպատերազմյան տարիների պայմաններում եղած իր ձեռքբերումներով: «Հայաստանը հաստատեց քաղաքական նոր համակարգ, որդեգրեց ժողովրդավարության նոր մշակույթ, իրականացրեց անցում դեպի շուկայական տնտեսություն, միջազգային թատերաբեմում իր տեղը զբաղեցրեց, անդամագրվեց Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը, ԵԽ անդամ դարձավ, հիմա բարելավում է հարաբերությունները Եվրամիության հետ եւ հաստատուն քայլերով առաջանում է դեպի Եվրամիություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել