Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՆԻՑ ՀԵՏՈ՝ «ԽՐԱԽՃԱՆՔ»

Հոկտեմբեր 18,2011 00:00

\"\"  \"\"

Շաբաթ օրը Հյուսիսային պողոտան վերածվեց նախ՝ տոնավաճառի, ապա՝ գոմի, իսկ վերջում՝ աղբանոցի: Բերքի տոնը, որ նշվում էր քաղաքի կենտրոնում, անշուշտ, լավ գաղափար էր, սակայն այն, ինչ կատարվում էր մայրաքաղաքի ամենակենտրոնում՝ պաշտոնյաների եւ, մասնավորապես, ՀՀ վարչապետի հեռանալուց հետո, ուղղակի զարմանալի էր: Հայաստանի բոլոր ծայրերից եւ Արցախից բերված բերքն ու բարիքը մարդիկ ուղղակի խլխլում էին իրար ձեռքից: Այն տպավորությունն էր, որ մեր հայրենիքի բոլոր սոված եւ չքավոր մարդիկ միանգամից հայտնվել էին այս տարածքում եւ իրարից փախցնելով սննդամթերքը՝ խոթում էին տոպրակները ու տանում, իսկ թե ինչ վիճակում էր Հյուսիսային պողոտան այս արշավանքից հետո՝ պետք էր միայն տեսնել: Այդ ամենը ֆիքսել է «Ֆոտոլուրի» թղթակիցը: Ու չնայած բոլոր թերություններին՝ հուսով ենք, որ Բերքի տոնը կդառնա ավանդական, իսկ մեր ժողովուրդը՝ ավելի կուշտ:
 Կարդացեք նաեւ՝ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել