NEW
Հոկտեմբերի 17-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության ծառայողները Գանձակ գյուղի 39-ամյա բնակիչ Նվեր Խ.-ի բնակարանում, վերջինիս հագին եղած սպորտային վերնազգեստի գրպանից հայտնաբերել են պոլիէթիլենով փաթեթավորված 3, 8 գ ընդհանուր կշռով կանեփանման բույսի կանաչ զանգված: Ըստ Նվեր Խ.-ի բանավոր հայտարարության` զանգվածը նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, քաղել է Գանձակ գյուղի «Կալ» կոչվող տարածքից` իր օգտագործման նպատակով:
Նշանակվել է փորձաքննություն: