Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳՈՂՈՆՆ ԱՌԳՐԱՎՎԱԾ Է

Հոկտեմբեր 18,2011 00:00

NEW
Հոկտեմբերի 17-ին, ժամը 14.45-ին, ոստիկանության Աշտարակի բաժին էր դիմել մի կին — հաղորդում տվել, որ ս/թ օգոստոսի 15-ից հոկտեմբերի 17-ի ժամը 10.00-ն ընկած ժամանակահատվածում, Տեղեր գյուղի վարչական տարածքում գտնվող «Ագարակ-2» այգեգործական ընկերության իրեն պատկանող ամառանոցից գողացել են երկաթբետոնե կոնստրուկցիաներ` պատճառելով 350.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության աշխատակիցները Աղձք գյուղից բերման են ենթարկել նույն գյուղի բնակիչ, 34-ամյա Աբրահամ Գ.-ին, որը տվել է ինքնախոստովանական բացատրություն, որ նշված գողությունը կատարել է ինքը — դրանք վաճառել ՈՒջան գյուղի մի բնակչի:
Կատարվում է հետաքննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել