Հոկտեմբերի 14-29-ը Երեւանում տեղի կունենա Վահրամ Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը, որին իրենց մասնակցությունը կցուցաբերեն Թատերական միությունների միջազգային համադաշնության նախագահ Վալերի Շադրինը, վերոհիշյալ փառատոնի նախագահ Հակոբ Ղազանչյանը, դերասաններ Ալեքսեյ Ֆեկլիստովը, Միխայիլ Ժիգալովը եւ այլք: Հայաստանից փառատոնին մասնակցում են Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ «Ռոմեո եւ Ջուլիետ», Երեւանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը՝ «Հուլիոս Կեսար», Հայաստանի թատերական գործիչների միությունը՝ «Լեդի Մակբեթ» ներկայացումներով: