Հայաստանի բնության պետական թանգարանը «Կրթություն» շաբաթաթերթի միջամտությամբ դեռ մարտ ամսից անցկացնում է միջհանրապետական վիկտորինա՝ բոլոր դպրոցներում: Թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանն ասում է, որ բոլոր երեխաներն էլ շատ ակտիվ մասնակցում էին վիկտորինային:
Երեկ անցկացվում էր վիկտորինայի վերջին փուլը՝ ժյուրիի ներկայությամբ: Այս տարվա հաղթողն էլ Գյումրիի թիվ 23 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Ժաննա Սարգսյանն է: