Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԼՈՒԶՎԵԼ Է ՏԱՆ ՀԻՄՆԱՏԱԿԸ

Հոկտեմբեր 15,2011 00:00

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տեղեկացմամբ, Երեւանի Սարի թաղի 2-րդ շարքի թիվ 39 տան հենապատը փլուզվել է: Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ վերոհիշյալ հասցեում գտնվող տան հիմնատակից փլուզվել է մոտ 10 քմ մակերեսով հատված: Պատճառը ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգի վատ վիճակն է, նաեւ նորակառույց ճանապարհով անցնող տրանսպորտային միջոցները բեռնատար ավտոմեքենաները, տատանումներով ազդում են տվյալ տարածքի վրա: Նման իրավիճակում կարող են հայտնվել նաեւ մի քանի այլ տներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել