Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԱՄԵՆԸ 10 ՏԱՐԻ

Հոկտեմբեր 15,2011 00:00

Հոկտեմբերի 14-ին Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Թաթուլ Պողոսյան) վճռեց 10 տարվա ազատազրկման դատապարտել ընտանեկան բռնության հետեւանքով մահացած Զարուհի Պետրոսյանի ամուսնուն՝ Յանիս Սարկիսովին: Նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով՝ առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ (նախատեսված է 6-10 տարի ազատազրկում): Դատարանը դատապարտեց Սարկիսովին առավելագույն պատժի: Թեեւ դա այդ հոդվածով առավելագույն պատիժն էր, սակայն հասարակությունը գտնում է, որ Սարկիսովը պետք է դատապարտվեր ցմահ ազատազրկման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31