Երեկ Արարատի մարզի Ոսկետափ գյուղի գերեզմանոցում ոստիկանները գտել են աղջկա այրված դիակ: «Առավոտի» տեղեկություններով՝ ոստիկանությունն այժմ փորձում է պարզել աղջկա ինքնությունը: Մինչ նրանք տնետուն ընկած աղջկա ինքնությունը պարզող տեղեկատվություն են փնտրում, մարդիկ արդեն խոսում են՝ այրվածն աշխատում էր Արարատի մարզի «օբյեկտներից» մեկում, վատ վարքի տեր անձնավորություն էր, երեխաներին էլ մանկատուն էր հանձնել: