Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՏՆՕՐԵՆ ՉԴԱՐՁԱԾ՝ ԱՇԽԱՏՈՂՆԵՐ ԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Հոկտեմբեր 15,2011 00:00

Տավուշի մարզի 10 դպրոցներում առաջիկայում կանցկացվեն տնօրենի մրցույթներ: Այս առթիվ մարզպետ Արմեն Ղուլարյանը հայտարարել է, որ դպրոցների հաստիքացուցակներն ուռճացած են, բոլոր դպրոցներում կրճատումների կարիք կա: Մարզպետին նման տվյալներ է ներկայացրել մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսիսյանը: Մարզպետը, սակայն, առայժմ չի շտապելու, գուցե ֆինանսական նոր հնարավորություններ ստեղծվեն: Միաժամանակ Արմեն Ղուլարյանը դժգոհ է, որ դպրոցի տնօրենների նորանշանակ պաշտոնակատարները նոր աշխատողներ են ընդունում: «Մարդ կա 2 օր է, ինչ պաշտոնակատար է աշխատում, սակայն 2 մարդ է աշխատանքի ընդունել: Գուցե նոր ընդունվածները տնօրենի բարեկամնե՞րն են…»,- առանց անունների հայտարարել է մարզպետը:
Ամեն դեպքում անցանկալի իրողությունները բացառելու համար Արմեն Ղուլարյանը դպրոցների ղեկավարներից պահանջում է նոր աշխատողներ ընդունելիս խորհրդակցել մարզպետարանի կրթության եւ ֆինանսական վարչությունների պետերի հետ: Բայց այստեղ ողջ «հմայքն» այն է, որ Տավուշի դպրոցների ղեկավարների մեծամասնությունը Հանրապետական կուսակցությունից են, իսկ մարզպետը՝ այս կուսակցության մարզային կառույցի ղեկավարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել