ՀՀ բնակիչների համար «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է «Մեգա աշուն» ակցիայի մեկնարկի մասին: Հայաստանի բոլոր մարզերի, այդ թվում՝ Երեւանի բնակիչները, միանալով Hi-Line «Մեգա» անսահմանափակ սակագնային փաթեթներից որեւէ մեկին, կստանան առաջին 3 ամիսներն ծառայությունից անվճար օգտվելու հնարավորություն: Առաջարկն ուժի մեջ է մինչեւ 2011թ. հոկտեմբերի 31-ը: Ակցիայի շրջանակներում Hi-Line «Մեգա աշուն» ծառայությանը միանալու պայմանագիր կնքելիս բաժանորդին անվճար տրամադրվում է ADSL-մոդեմ եւ չի գանձվում միացման վճարը: Hi-Line «Մեգա 1024», «Մեգա 2048», «Մեգա 3072» սակագնային փաթեթների ամսավճարը 4-րդ ամսից սկսած կազմում է համապատասխանաբար՝ 6000 դրամ, 8000 դրամ եւ 12000 դրամ: Ակցիայի գործողոթյան ողջ ընթացքում Hi-Line պայմանագրի վերակնքման պարագայում «Մեգա աշուն» ակցիայի պայմանները չեն գործում: Պայմանագրի կնքմանը հաջորդող 12 ամսվա ընթացքում ծառայությունից հրաժարվելու դեպքում բաժանորդը վճարում է «Մեգա աշուն» սակագնային փաթեթի եւ նույն արագությամբ Hi-Line անսահմանափակ սակագնային փաթեթի համար նախատեսված ամսավճարների տարբերությունը՝ օգտագործման ժամանակահատվածի համար, ինչպես նաեւ մոդեմի արժեքը: Ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում: