Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԵՄ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ

Հոկտեմբեր 15,2011 00:00

Երեկ «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվից մի խումբ խաբված բնակիչներ ՀՀ նախագահի նստավայրի առաջ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ընդդեմ ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի: «Հերմինե Նաղդալյան, հե՛տ տուր մեր բնակարանները», «Հերմինե Նաղդալյանը կանգնած է տոկոսչիների կողքին» բովանդակությամբ ցուցապաստառները պարզած՝ բնակիչները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հորդորում էին աջակցել՝ պատգամավորից հետ ստանալու իրենց քրտինքով վաստակած բնակարանները, որոնք ինչ-որ ապօրինի ճանապարհներով հայտնվել են Հ. Նաղդալյանի ամուսնու՝ Դավիթ Բեգլարյանի ձեռքում: Դ. Բեգլարյանը, որը ներկայումս զբաղեցնում է Էջմիածնի հարկայինի պետի պաշտոնը, այդ շենքից ձեռք է բերել 14 բնակարան: Ցուցարարների ներկայացմամբ, բնակարանների մի մասը վերադարձնելու համար պարոն Բեգլարյանը բնակիչներից պահանջել է $15-20 հազար: Իսկ 8 բնակչի տուն դեռեւս նրա մոտ է: «Առավոտի» հետ զրույցում ցուցարարները պատմեցին, որ շուրջ 8 ամիս  տիկին Նաղդալյանն իրենց «քթից բռնած» ման է տալիս՝ խնդրելով աղմուկ չբարձրացնել եւ իր անունը չշահարկել, փոխարենը խոստանալով հետ տալ բնակարանները, սակայն. «Հասկացանք, որ դա ընդամենը փափուկ բարձ է, եւ որ նա պարզապես փորձում է ժամանակ շահել իր օգտին հարցը լուծելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել