Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏՃԱՌԸ ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ Է

Հոկտեմբեր 15,2011 00:00

\"\"

Facebook սոցիալական ցանցում գործող «Բանակն իրականում» խմբի նախաձեռնությամբ ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի ցույց տեղի ունեցավ, որին մասնակցում էր նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա համոզմունք հայտնեց, թե բանակում շարունակաբար տեղի ունեցող մահվան դեպքերի պատճառը բանակում տիրող անպատժելիությունն է. «Շատ եմ ցավում, բայց եթե ժամանակին նախորդ դեպքերին իրավական գնահատական տրվեր՝ այսօր մենք այս վիճակում չէինք լինի: Հակառակը՝ գործերը փորձում են որակել ոչ այն հոդվածներով, որոնց հատկանիշներով մահվան դեպքերն իրականում եղել են, այլ փոխում եւ խեղաթյուրում են եղած փաստերը, ավելին՝ ամեն կերպ պաշտպանում են սպայական կազմին, նա անպատիժ է մնում: Իսկ անպատիժ են մնում, որովհետեւ նույն բանակում տիրում է կոռուպցիան: Սպայական կազմի, հրամանատարական կազմի միջոցով է, որ այդ կոռուպցիան իրականացվում է: Բացի այդ, բանակը նաեւ ներգրավված է քաղաքական տարբեր գործընթացների մեջ, եւ դա եւս խոսում է այն մասին, որ այդ անպատժելիությունը նրանք ստանում են որպես արտոնություններ: Երբ բանը հասնում է նրանց պատժելուն, նրանք ասում են՝ բա մոռացե՞լ եք, որ մասնակցում էինք ձեր քաղաքական միջոցառումներին՝ ընտրություններին, դրանից հետո տեղի ունեցող գործընթացներին: Դա եղել է ե՛ւ 2003-ին, ե՛ւ 2008-ին»:
Կարդացեք 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել