Լրահոս
Օրվա լրահոսը

2 միավորի կորուստ, 1 միավորի ձեռքբերում

Հոկտեմբեր 14,2011 00:00

NEW

\"\"Այսօր Հանրապետական մարզադաշտում տեղի ունեցավ 22-րդ տուրի «Փյունիկ»-«Իմպուլս» հանդիպման վերախաղարկումը: Ինչպես հայտնի է՝ սեպտեմբերի 24-ին ՀՖՖ գործկոմի հերթական նիստի ընթացքում ՀՖՖ նախագահի առաջարկով քննարկվեց ու որոշվեց վերախաղարկել Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 18-րդ մրցափուլի «Փյունիկ»-«Իմպուլս» հանդիպումը՝ մրցավար Արման Ամիրխանյանի կոպտագույն սխալների պատճառով:
Սեպտեմբերի 18-ին կայացած խաղում նվազագույն հաշվով հաղթանակ էր տոնել չեմպիոնը, ուստի՝ կորցնելու բան ուներ միայն «Փյունիկը»: Իսկ «Իմպուլսը» վերջին շրջանում տոնած հաղթանակների ու «Գանձասարի» անհաջող ելույթների համատեքստում խաղի հաջող ելույթի դեպքում ավելի կմոտենար մրցանակային եռյակին: Խաղի հենց մեկնարկից դիլիջանցիները այդ նպատակն էլ հետապնդում էին ու  նախ 19-րդ րոպեին Նորայր Գյոզալյանը բացեց խաղի հաշիվը, ապա՝ 3 րոպե անց կրկնապատկեց: Սակայն պահպանել այս առավելությունը մինչ խաղավերջ Արմեն Գյուլբուդաղյանցի սաները չկարողացան: Դեռ առաջին խաղակեսում հաշվի տարբերությունը կրճատեց Ղուկաս Պողոսյանը, իսկ 62-րդ րոպեին Հովհաննես Հովհաննիսյանը իր հարվածով հավասարեցրեց հաշիվը: Այսպիսով, վերախաղարկումից հետո «Փյունիկը» կորցրեց  2 միավոր՝ հազիվհազ ձեռքբերելով 1-ը: Իսկ դիլիջանցիները 3 միավորի հեռավորության վրա հայտնվեցին եռյակը եզրափակող «Գանձասարից»: Պայքարը կրկին թեժանում է:

 Թիմեր Խ ԳՏ Մ
1 Ուլիս           24      18        48
2 Փյունիկ 24 7 41
3 Գանձասար 24 13 39
4 Իմպուլս 24 5 36
5 Բանանց 24 6 34
6 Միկա            24   5 34
7 Շիրակ 24 -17 20
8 Արարատ 24 -37 10
                                                                                     

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել