Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻ ԴԵՄ՝ ՉԵՆ ԼՌԵԼՈՒ

Հոկտեմբեր 14,2011 00:00

NEW

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը տիրապետում է բացառիկ տեղեկությունների եւ ապացույցների (հիմնականում` տեսանյութերի տեսքով)` կապված զինված ուժերի 18 բարձրաստիճան զինվորականների կոռումպացվածության եւ ունեցվածքի հետ: Այսօր տարածած հայտարարությունում նախաձեռնությունը դեռեւս նպատակահարմար չի գտնում դրանց հրապարակումը:
«Չենք լռելուն» նշում է, որ հայկական բանակի զորակազմի անմիջական կառավարումն իրականացնում է ոչ թե պաշտպանության նախարարը, այլ Գլխավոր շտաբի պետը՝ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ով «անմիջական եւ ուղղակի պատասխանատվություն է կրում բանակային կյանքի կազմակերպման որակի համար», նախաձեռնությունը գտնում է, որ  անհրաժեշտաբար պետք է հանրայնորեն դրվի ոչ թե պաշտպանության նախարարի, այլ Գլխավոր շտաբի պետի հրաժարականի պահանջ:
«Այդ հրաժարականը պետք է դառնա Հայաստանի բանակի գեներալակազմի փոփոխության ընդամենը սկիզբը: Որքան այդ պրոցեսն ուշանա, այնքան շարունակելու են բանակում վտանգված մնալ մեր եղբայրներն ու ընկերները»,- ասվում է «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության հայտարարությունում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել