NEW
Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Վահան Տերյանի մասին գրքի շնորհանդեսը: Գրքում զետեղված են ուսումնասիրություններ, հուշեր, գրախոսություններ, հոդվածներ Տերյանի մասին: Հրատարակության մեկենասներն են «Հզոր հայրենիք» կուսակցության նախագահ Վարդան Վարդապետյանը եւ «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը: Այն հրատարակության է հանձնել Ալբերտ Իսոյանը: ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը նշեց. «Ով ցանկանում է ավելի լավ ճանաչել Տերյանին, այս գրքում կարող է գտնել իրեն հետաքրքրող շատ տեղեկություններ: Վահան Տերյանը գրադարանների հերթական դասականներից չէ, որոնց առիթից առիթ են հիշում, այլ ամենօրյա ընթերցանության համար է: Ես հավատացած եմ, որ այս գիրքը մեզ ավելի կմերձեցնի Տերյանի հետ: Սա մեզ համար հոգու տոն է, որովհետեւ մենք ավելի ենք մոտենում մեր սիրած գրողին եւ մեր ազգային արմատներին»: