Վրաստանի քաղաքացիներ հայր եւ որդի Գուրգեն եւ Արթուր Հակոբյանները, որոնց մարմինները տասնօրյա որոնողական աշխատանքներից հետո հայտնաբերվել են Հայաստանի հյուսիսում՝ սողանքային զանգվածի տակ, կհուղարկավորվեն Հայաստանում: «Արմինֆո»-ի տեղեկացմամբ, այս մասին հայտարարել է Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին «Ռուսթավի-2» հեռուստաընկերության հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում: «Վրաստանի 2 քաղաքացիների մարմինները կտեղափոխվեն Գյումրի: Քանի որ նրանց հարազատներն այդ քաղաքում են, նրանք կհուղարկավորվեն Հայաստանում»,- ասել է Շարմանաշվիլին: