Հայաստանում դատարանները մեծապես կախված են գործադիր իշխանությունից: Ըստ news.am-ի, երեկ Գյումրիի տնտեսագիտական համալսարանում ուսանողների, ինչպես նաեւ իրավական ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ամերիկյան խաղաղության կորպուսի համակարգող Ջոն Քելին: «Ես երկու տարի շարունակ ուսումնասիրել եմ Հայաստանի դատական ոլորտը, այն, մեղմ ասած, գտնվում է անմխիթար վիճակում»,- հավելել է նա:
Ջոն Քելին հանդիպման վերջում անդրադարձել է նաեւ վերջին շրջանում հայաստանյան մամուլի նկատմամբ դատական հայցերի թվի կտրուկ աճին՝ նշելով, որ դա խոսում է այն մասին, որ Հայաստանը հեռու է ժողովրդավարական կոչվելուց: