Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԻՋԵՎԱՆԻ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ Է ՄԱՀԱՑԵԼ

Հոկտեմբեր 14,2011 00:00

ՀՀ Զինված ուժերի Իջեւանում տեղակայված զորամասում արտակարգ միջադեպ է գրանցվել, ինչի արդյունքում զինծառայող է մահացել: Այս մասին panorama.am-ին ասել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը: Նա տեղեկացրել է, որ մահացողը ժամկետային զինծառայող, 21-ամյա շարքային Արամ Աշոտի Մելքոնյանն է, ով բանակ էր զորակոչվել 2011թ. առաջին զորակոչի ժամանակ, Նոր Նորքի զինկոմիսարիատից: Նախնական տեղեկությունների համաձայն՝ միջադեպը գրանցվել է զորամասի տարածքում. զինծառայողը զենքը մաքրելիս խախտել է անվտանգության կանոնները եւ անզգուշությամբ կրակել է, ինչի արդյունքում որովայնի շրջանում ստացած վնասվածքից մահացել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել