Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԴԻՄԵՑ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Հոկտեմբեր 14,2011 00:00

\"\"

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը երեկ դիմել է Սահմանադրական դատարան՝ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի («Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը եւ պայմանները»)՝ Սահմանադրության 14-րդ հոդվածին, 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերին եւ 43-րդ հոդվածին համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, այդ մասին ասված է օմբուդսմենի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:  Զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ Քաղաքացիական
օրենսգրքի դրույթների հակասահմանադրականության խնդրով Սահմանադրական դատարան դիմելու իր մտադրության մասին Կարեն Անդրեասյանը հայտարարել էր շաբաթասկզբին:  Հայաստանյան լրատվամիջոցները սուր քննադատության են ենթարկում զրպարտությունը ապաքրեականացնող օրենսդրական փոփոխությունները, քանի որ դրանց ընդունումից հետո լրատվամիջոցների դեմ ներկայացված համապատասխան հայցերը գրեթե բոլոր դեպքերում լրիվ կամ մասնակիորեն բավարարվել են, եւ թերթերը ենթարկվել են խոշոր տուգանքների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել