NEW
Ըստ ԱԻՆ փրկարար ծառայության մամուլի ծառայության, հոկտեմբերի 12-ին`ժամը 18.49-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանում, Հրազդանի կիրճում` «Ֆլորենց» ռեստորանի հարակից տարածքում, Հրազդան գետն է ընկել ավտոմեքենա:
Դեռեւս չպարզված հանգամանքներում՝ «Մերսեդես Ե-240» մակնիշի 14 ՍՍ 141 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել գետը: Մինչեւ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով ավտոմեքենայից դուս են բերվել 27-ամյա Հայկ Հովհաննիսյանը — 37-ամյա Արման Պռոյանը, որոնք տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: