NEW
Հոկտեմբերի 12-ին, ժամը 21.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած թափանցող վերքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 45-ամյա Միքայել Ասոյանը, որը, ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Պարզվել է, որ Հալաբյան փողոցում, վիճաբանության ժամանակ, 36-ամյա Հրաչյա Գեւորգյանը ծալովի դանակով հարվածել է Միքայել Ասոյանին եւ պատճառել վնասվածք:
Այսօր ժամը 00.30-ին Հրաչյա Գեւորգյանը ներկայացել է բաժին:
Հ. Գեւորգյանը ձերբակալված է: