Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ ԱՆԵԼ

Հոկտեմբեր 13,2011 00:00

\"\"Այս օրերին մարզական աշխարհում բազում նշանակալի իրադարձություններ են տեղի ունենում: Բայց ֆուտբոլային Եվրոպայում թիվ մեկ թեման Իռլանդիա-Հայաստան հանդիպման մրցավար, իսպանացի Իտուրալդե Գոնսալեսն է: Ֆուտբոլի օրենքներով մրցավարի որոշումը, որքան էլ այն սխալ, իսկ մեր պարագայում՝ սրիկայական լինի, միեւնույն է՝ բեկման, վերանայման ենթակա չէ: Ասել է թե՝ «Եվրո 2012»-ի գնացքը մեզ համար  այլեւս մեկնել է: Սակայն ստորության դեմ լռելն էլ ճիշտ չէ: Իսկ ի՞նչ անել: Հասկանալի է, որ խաղի արդյունքը չեղյալ հայտարարելը կամ հանդիպումը վերախաղարկելը բացառվում է: Բայց, կարծում ենք, միեւնույն խաղում մեր թիմի գլխին բերած այդքան կորուստները գոնե մեկով պակասեցնելու համար արժե, որ մեր ֆեդերացիան քայլեր ձեռնարկի: Օրինակ, պաշտոնապես դիմել ՈՒԵՖԱ՝  Ռոման Բերեզովսկու հանիրավի ստացած կարմիր քարտը չեղյալ հայտարարելը: Առավել եւս, որ ամբողջ Եվրոպան է վկայում, որ այդ մրցավար կոչվածը ահավոր կոպիտ սխալ է գործել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել