Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 13,2011 00:00

Գերմանահայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի հերթական հաղթարշավը Գերմանիայի Հաթերսհայմեր քաղաքում

Գերմանիայի «Զաուերլանդ» պրոֆեսիոնալ բռնցքամարտի ակումբի սան Դավիթ Գրաֆը, նույն ինքը՝ Վահագն Սահակյանը, հոկտեմբերի 8-ին Գերմանիայի Հեսեն երկրամասի Հաթերսհայմեր քաղաքում առաջին ծանր քաշային կարգում մենամարտեց բելառուսցի իր մրցակից Ալիաքսանդր Բակի հետ։ Մենամարտը տեւեց ընդամենը 1 րոպե 48 վայրկյան, որի ընթացքում բելառուսցի բռնցքամարտիկի մարզիչը, տեսնելով գերմանահայ բռնցքամարտիկի բացարձակ առավելությունն ու գրոհի ընթացքում վերջինիս հասցրած հուժկու հարվածները եւ կանխելով լուրջ վնասվածքներ ստանալու վտանգը՝ սպիտակ սրբիչ նետեց ռինգ եւ կանգնեցրեց մրցամարտը։ Այսպիսով խաղը ավարտվեց տեխնիկական նոկաուտով՝ հօգուտ գերմանահայ բռնցքամարտիկ Դավիթ Գրաֆի։
«Այս մենամարտի հաղթանակը ես նվիրում եմ Բեռլինի Հայկական դպրոցի աշակերտներին եւ ցանկանում եմ դպրոցին ցուցաբերել դրամական աջակցություն»,- մարտի վերջում Բեռլինի Հայկական դպրոցի հիմնադիր-ղեկավար Միքայել Մինասյանի հետ ունեցած զրույցի ընթացքում հայտնեց Դավիթ Գրաֆը։

Բեռլին, 08.10.2011թ.

Գերմանահայ բռնցքամարտիկի նվիրումը հայապաշտպանության գործին

\"\"«Այսօր ինձ եւ դպրոցի աշակերտների համար կրկնակի ուրախալի օր է, քանի որ Դավիթը բռնցքամարտի մրցաշարի իր հերթական հաղթական մենամարտով ոչ միայն ուրախացրեց եւ հերթական անգամ հպարտության բերկրալի զգացումով լցրեց մեր հոգիները, այլ նաեւ ցանկություն ու պատրաստակամություն հայտնեց դրամական աջակցություն ցուցաբերել Բեռլինի Հայկական դպրոցին՝ վերջինի ֆինանսական կարիքները միանվագ կերպով որոշակիորեն հոգալու համար»,- տեղեկացնում է Բեռլինի Հայկական դպրոցի հիմնադիր եւ ղեկավար Միքայել Մինասյանը գերմանահայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Դավիթ Գրաֆի (Վահագն Սահակյան) մենեջեր Ժիրայր Բասմաջյանի հետ ունեցած հարցազրույցի ընթացքում։
Հայտնենք, որ պրոֆեսիոնալ թվով հինգերորդ բռնցքամարտի մրցաշարի ընթացքում Գերմանիայի «Զաուերլանդ» պրոֆեսիոնալ բռնցքամարտի սան Դավիթ Գրաֆը գերմանական Հաթերսհայմեր քաղաքի բռնցքամարտի ութերորդ գիշեր միջոցառման ժամանակ առաջին ծանր քաշային կարգում վաղաժամ հաղթանակ տարավ բելառուսցի իր մրցակից Ալիաքսանդր Բակի նկատմամբ՝ հակառակորդին մրցախաղը սկսվելուց 1 րոպե 48 վայրկյան հետո տեխնիկական նոկաուտով ստիպելով բարձրացնել պարտության սպիտակ սավանը։
«Դավիթը Գերմանիայում, ցավոք, այն սակավաթիվ հայ մարզիկներից է, ով սեփական որոշումով ցանկացավ սատարել Գերմանիայում հայապաշտպանության գործին՝ ֆինանսապես աջակցություն ցուցաբերելով մեր դպրոցին։ Հուսով եմ՝ նրա այս օրինակը կխանդավառի նաեւ մեր մյուս հանրահայտ մարզիկներին հայեցի կրթությանն ու դաստիարակությանը սատարելու գործում»,- իր խոսքը եզրափակեց պարոն Մինասյանը։

Բեռլին, 10.10.2011թ.
Mit freundlichem Grub
Gerard Graf
Manager

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել